«Կրկնում եմ Վերահսկիչ պալատը պետք է կատարի իր հիմնական առաքելությունը՝ իրականացնի պրոֆեսիոնալ աուդիտ, վերահսկողություն և դրա արդյունքում հայտնաբերված խախտումները դարձնի Ազգային ժողովի և հանրության սեփականությունը՝ զերծ մնալով արձանագրված փաստերին իրավական և քաղաքականը գնահատականներ տալուց»:
Հրայր Թովմասյան Tert.am
Իսկ արդարադատության նախարարի առաքելությունը ո՞րն է` քաղաքական ուժերին իրենց սահմանադրական իրավունքից օգտվելը «ղալաթ անել» որակե՞լը, թե՞ «բեսեդկի» բառապաշարով խոսելը: Հետաքրքիր է, Հրայր Թովմասյանը գոնե գիտի՞, թե որն է իր ղեկավարած ոլորտի բուն առաքելությունը և թե ինչ ճաքեր կան այդ ոլորտում:
Միանգամայն ոչ տեղին և անարդարացի կերպով արդարադատության նախարարի աթոռը զբաղեցնող Հրայր Թովմասյանը հիմա էլ իր առաքելությունն է դարձրել Վերահսկիչ պալատի վերջնական արժեզրկումը, ինչը, իհարկե, իշխանությունների բաղձալի երազանքն է, որպեսզի ամենաթողությանն այլևս ոչինչ չխանգարի:
Կարեն Վարդանյան