
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդ Զուրաբի Մաթևոսյանը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, կսատարվում է նախաքննություն: