Անկարայի ու Բրյուսելի բանակցային գործընթացը հարթ չի ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայի ու Բրյուսելի բանակցային գործընթացի այս փուլում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Թուրքիան չի թաքցնում ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու իր ցանկությունը, սակայն հարաբերությունների զարգացման հարցում Եվրամիության երկրների մեջ ոչ ցանկություն կա, ոչ էլ կոնսենսուս։

Կան երկրներ, որոնք ներկա պահին դեմ են տարվող բանակացություններին, օրինակ Ավստրիան ակտիվորեն կոչ է անում դադարեցնել բանակցությունները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։

Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» փաստաթղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, խոստացել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, կօգնի ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս