Ում կտրամադրվի ռուսական կողմի ուղարկված օգնությունն Արցախին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով ԱՀ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝

  • զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ.
  • այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ.
  • 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:




Լրահոս