
Սեպտեմբերի 12-ն իսկական տոնախմբության էր վերածվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին նախատեսված միջոցառումը, որը հետաձգվել էր սահմանային լարվածության պատճառով, տեղի ունեցավ Պարույր Սևակ և Դրոյի փողոցի խաչմերուկի պուրակում։
Միջոցառմանը ներկա էին հայտնի երգիչներ Արամեն, Գոռ Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանը, Միհրան Ծառուկյանը և այլք։
Միջոցառման պատվավոր հյուրերից էր նաև Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան