Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Armlur.am-ի` մարտի 4-ի հրապարակման հիման վրա: Այդ մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես Պուշկինի փողոցի մայթին կայանել էր «Յագուար» մակնիշի 30 OS 595 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ծառայության փոխանցմամբ ՝ մեքենայի վարորդը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով 124 հոդվածի 27-ի մասով տուգանվել է 20 հազար դրամի չափով:
Լիլիթ Լալայան