ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղարշակ Հակոբյանը՝ ԱԺ-ից բնակարանի վարձակալության համար գումար ստանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հետազոտություն է անցկացրել, և Ազգային Ժողովից խնդրել է այն պատգամավորների ցանկը, որոնք ՀՀ ԱԺ-ից ստանում են 100 հազար դրամ բնակարանի վարձատրության գումար։ ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այն պատգամավորներից է, ով 2019, 2020 և 2021 թվականներին ստացել է վարձավճար, սակայն 2020 թվականին ձեռք է բերել հիփոթեքով բնակարան։ Հարցին, թե ինչպես է այդպես սատցվել նա պատասխանեց․ «Ես որևէ գումար չեմ ստացել։»

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ հիփոթեքը վերցրել է 2020 թվականին, բայց շենքը կառուցված չի եղել, կառուցման փուլում է եղել։ Իսկ 2021 թվականի ընտրություններից հետո էլ չի ստացել, չնայած նրան, որ բնակարանը հանձնել են ավելի ուշ, եթե ճիշտ է հիշում, 2022 թվականի գարնանը։ Այսինքն՝ նախորդ գումարմանն է ստացել և դադարել է ստանալ 2021 թվականի հունիս ամսից, գրեթե երկու տարի 3 ամիս չի ստանում այդ գումարը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս