Դպրոցում ական և սնդիկ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։

Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։

«Ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) փրկարարների կողմից տեղափոխվել է փորձաքրեագիտական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս