Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին։
«Լիարժեք թափանցիկ ենք։ Ինչ խնդիրներ կան՝ խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,-Politico պարբերականի հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետը, պնդելով, որ արվում են քայլեր, որոնք բխելու է Հայաստանի պետական շահերից։
«Մեր ռազմավարությունն այս իրավիճակում պետք է լինի մեր կախվածությունն ուրիշներից հնարավորինս պակասեցնելը, մենք ցանկանում ենք անկախ ինքնիշխան երկիր ունենալ, բայց ուղիներ պետք է գտնենք խուսափելու արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև բախումների կենտրոնում հայտնվելուց։ Չի կարող այնպիսի վիճակ լինել, որ Հայատսանը վերածվի պրոքսի պետության, դա անթույլատրելի է»,-նշել է նա։