
Այսօր` նոյեմբերի 8-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 07.30-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում Գազել մակնիշի բեռնատար մեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, բախվել է Աուդի մակնիշի ավտոմեքենային:Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով Գազել-ը շուռ է եկել: