Գորիսի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի՛ բնակիչներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին Գորիս համայնքում կփորձարկվեն նոր տեղադրված շչակներ։
Հորդորում ենք բնակիչներին խուճապի չմատնվել։
Նոր շչակները համայնքում տեղադրվել են Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցությամբ՝ մարդածին և բնածին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բարելավման ծրագրի շրջանակում»։