Նոր օրենքը կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում հանրահայտ բլոգգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ)  վաղուց պահանջված համարեց ԱԺ-ում շրջանառության մեջ դրված  օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանելը: Եթե նախագիծն ընդունվի, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցից անանուն օգտատերերի էջերի `  վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար լրատվամիջոցները կտուգանվեն:

Բլոգգերի խոսքով վաղուց անհրաժեշտություն կար նման օրինագծի, քանի, ըստ բլոգգերի,  համացանցում անպատասխանատու կոչեր են լինում և հնարավոր չէ վիրավորողին կամ հայհոյողին գտնել: Ստացվում է, որ լրատվամիջոցը լեգիտիմիզացնում է այդ «ֆեյքին» ՝  փորձելով պատասխանատվություն չկրել դրա համար:

«Մի բան է, երբ այդ կարծիքը հնչում է սոցցանցերում, այլ բան է, երբ դու այն տեղափոխում ես լրատվական դաշտ ՝  «ֆեյքի» կարծիքը դարձնելով ավելի հաստատուն: Կարծում եմ, որ դրա համար լրատվամիջոցը պետք է պատասխանատվություն կրի: Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվություն կրի ասածի համար, իսկ մարդիկ, հանդես գալով «ֆեյքերերի» անունից խուսափում են պատասխանատվությունից»,- նկատեց Տիգրան Քոչարյանը ՝  շեշտելով, որ դա ամենևին կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ, քանի որ ազատությունը տարածվում է այնքան, մինչև չի խախտվում ուրիշի ազատությունը:

Լիլիթ Լալայան




Լրահոս