Էջմիածնի վանքում էլ սրճարան կբացեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թույլատրողների վերաբերմունքը այնպիսին է, ինչպիսին հեթանոսների վերաբերմունքը իրենց ժամանակին»,- Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` անդրադառնալով Գառնի հեթանոսական տաճարի տարածքում կառուցվող սրճարանի շինարարությանը:

«Սրանից մեծ վայրագություն ես չեմ պատկերացնում: Երևի արդեն Էջմիածնի վանքում էլ սրճարան բացեն, եթե այսպես շարունակվի»,- մեկնաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Լեռնիկ Ալեքսանյանն էլ իր խոսքում նշեց, որ անհրաժեշտություն չկա այդպիսի սրճարան կառուցելու, սակայն եթե արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում, ապա այդ սրճարանը պետք է լինի միայն սուրճ խմելու կամ գաթա ուտելու տեղ:

«Պետք է սեփական աչքերով տեսնել, թե կառուցվող սրճարանը իրոք մշակույթի էդ ամբողջականությանը խանգարում է, թե ոչ: Եթե դա կառուցվում է, ապա միայն հանգստանալու, սուրճ խմելու համար, բայց ոչ ուտել-խմելու, խաշ ուտելու համար»,- իր խոսքում նշեց ՀՀԿ-ական պատգամավորը ` ավելացնելով, սակայն, որ դա ոչ քաղաքական հարց է և միայն մշակույթի բնագավառին է վերաբերվում:

Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ այս հարցը, ինչպես մի շարք այլ հարցեր, քաղաքականացվում են, որի հետևանքով ավելորդ աղմուկ է բարձրացվում, ինչն իրականում արհեստական է:




Լրահոս