ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին երկու օրվա ընթացքում վառելիքի գները կտրուկ աճել են․ բենզինը 540 դրամ, հեղուկ գազը 180 դրամ, գազը 300 դրամ։
Այս առիթով ArmLur.am-ը խոսել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ, ով ներկայացրել է վառելիքի գների բարձրացման հիմնական պատճառները և անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի անգործությանը։
Հիշեցնենք նաև, որ վերջին մի քանի ամիսներին վառելիքի շուկան անկայուն է՝ գնանկումներ և գնաճներ են իրար հաջորդում։
ArmLur.am-ի բազմաթիվ զանգերին ՏՄՊՊՀ-ից վերջին ամիսներին պատասխանում են, որ հետազոտություններ արվում են,սակայն ոչ մի արդյունք չկա, ոչ մի հրապարակված հետազոտություն չկա։