Armenian text to speach

Արցախում համաճարակի վտանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի քաղաքացի Անահիտ Արզումանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ Արցախում ոչ միայն հացի ու սննդամթերքի խնդիր կա, այլ նաև համաճարակի վտանգ։

Դիզվառելիքի բացակայության պատճառով արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացվում։

Արդյունքում՝ քաղաքի տարբեր հատվածներում աղբի կույտեր են գոյանում, ու գարշահոտությունը տարածվում է հարակից տարածքներում։

Հիշեցնենք նաև, որ Արցախում մի քանի հացի խնդիր է եղել, խնդիրը լուծվել է կտրոններ տրամադրելով։

Էմմա Միքայելյան




Լրահոս