
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ավագանու ընտրությունների քարոզարաշավը կեզրափակի բակային այցելություններով:
ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանից.
«Հանրահավաքը եզրափակելու ենք այնպես, ինչպես սկսել ենք՝ բակային հանդիպումներով և այցելություններով, առանձնահատուկ բան չունենք կազմակերպած։
Մեծ հանդիպում կազմակերպել էին նաախորդ շաբաթ օրը, հիմա կշարունակենք բակային այցերը»,- ասաց Խաժակյանը:
Հիշեցնենք, որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, դրան կհաջորդի լռության օրը, իսկ արդեն սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ:
Քրիստինա Մուշեղյան