Սուտ խոսելու նուրբ արվեստը. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն այս անգամ էլ զերծ չի մնացել հերթական ապատեղեկատվությունը տարածելուց: Ըստ Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանն այն է, որ Հայաստանը խոսքով և գործով հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, Հայաստանը թաքցնում է ուժերի կուտակումը տարածաշրջանում և դա հանդիսանում է Ադրբեջանի համար սպառնալիքի աղբյուր:

Մեղադրանքները այսքանով չեն ավարտվում, Ադրբեջանը շարունակում է համեմատականներ տանել  Հայաստանի հետ՝ նշելով, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հետաքննում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները համապատասխանաբար պատերազմների և ռազմական գործողությունների ժամանակ և հետաքննում է նման դեպքերում կասկածյալներին, հայտնի է, որ հայկական կողմը հպարտորեն խոսում է մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ Խոջալուի ցեղասպանության մասին։

Ապատեղեկետվություն տարածելու հարցում Ադրբեջանը բավականին օպերատիվ է աշխատում և որքան էլ 2020 թվականին տեղի ունեցած ռազմական ծանր հանցագործությունները փորձի Հայաստանի վրա բարդել, այնուամենայնիվ կան այնպիսի ապացույցներ, որոնք անգամ ցանկության դեպքում չի կարող կոծկել կամ էլ խեղաթյուրել: Ներկա պահին Արցախը շրջափակման մեջ է, հետաքրքիր է, թե ինչպես է նման «փխրուն» պետությունը կարողանում մարդկանց զրկել լիակատար ապրելու իրավունքից:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս