ՀՀԿ-ը ՝ Լենինի կուսակցության մեթոդներով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին Արտավազ համայնքում տեղի են ունենալու  ՏԻՄ ընտրություններ: Համայնքի  բնակիչները ղեկավար են ընտրելու:  Գյուղապետի պաշտոնի համար պայքարում են  գործող գյուղապետ ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որը շրջանառվող լուրերի համաձայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հովանավորյալն է, իսկ մյուս թեկնածուն անկուսակցական Աշոտ Մարգարյանն է:

Վերջինս  «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում ասել էր, որ գործող գյուղապետի թիմակիցներից մեկը `  Վարուժանը,  հանդիպել է Աշոտ Մարգարյանի հորը ՝  60-ամյա Քաջիկ Մարգարյանին,  ծեծի ենթարկել նրան ՝  ասելով. «Որդուդ ասա ՝  թեկնածությունը հանի»:
Այս առնչությամբ Armlur.am  լրատվականի թղթակիցը մի քանի  հարց ուղղեց  Գալուստ Սահակյանին:

-Պրն Սահակյան, ՀՀԿ-ը  ահաբեկումներով և ճնշումներո՞վ է փաստորեն  ուզում Արտավազ համայնքում էլ  իր  գյուղապետն ունենալ:

-Եթե նման բան կա, Աշոտ Մարգարյանը թող իրեն մոտենա. նման բան լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ը չի ուզում լարված իրավիճակում անցնեն ընտրությունները: Լինում են դեպքեր, երբ մենք առաջադրում ենք  ՀՀԿ թեկնածու, սակայն մենք փոխում ենք մեր  վերաբերմունքը և հակվում ենք այն թեկնածուի կողմը, որն ընդունելի  է ժողովրդի  համար:

Արդյոք  մամուլի հրապարակումը հիմք չէ՞ Ձեզ համար Աշոտ Մարգարյանի հետ խոսելու: Չլինի՞   հոդվածը չեք կարդացել:

-Ընտությունների  ժամանակ երբեմն թեկնածուները պրովոկացիա են անում: Դրա համար նախընտրում եմ կենդանի հանդիպումներ: Նա, ով թույլ է լինում, գնում է պրովոկացիաների:  Թող գա ինձ հետ հանդիպի Աշոտ Մարգարյանը: Եթե անհրաժեշտություն լինի,  մյուս թեկնածուին էլ կկանչենք:  Դաշտը մաքուր կստեղծենք, որ ոչ ոք որևէ մեկին չվախեցնի:  Եթե վեճ կա, պատրաստ եմ հարթելու:

-Եթե Աշոտ Մարգարյանն ասի այն, ինչ ասել է մեր թերթի հետ զրույցում, ՀՀԿ-ը կպատժի՞  Կոտայքի մարզետ Կովալենկո Շահգալդյանին, քանի որ նրա հովանավորությամբ է տեղի ունենում այդ ամենը:

-ՀՀԿ-ը դատախազություն չէ և ոչ էլ պարտադրանք է որևէ մեկին: Յուրաքանչյուր կուսակցական ինքն է որոշում իր ճակատագիրը: Պատժել, բան… դրանք Լենինի կուսակցություններից մնացած խնդիրներն են:

-Վերջին շրջանում Կոտայքի մարզետը շատ է հայտնվում  հանրության ուշադրության կենտրոնում `  սկսած Հրաչ Մուրադյանի սպանությունից վերջացրած Աշոտ Մարգարյանի հետ կապված վերջին դեպքով: Հնարավո՞ր է  ՀՀԿ-ն իր գործադիրի նիստում այս ամենը մանրամասն քննարկի:

-Ցույց տվեք մի հայտնի մարդու, որի  վրա չբարդեն բազմաթիվ պատմություններ: Բնական է, որ չենք քննարկի, քանի որ  նման հարց չկա, չի էլ կարող լինել:

Սոնա Դավթյան




Լրահոս