Ինչ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ ԵՄ երկրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիան, Լատվիան և Լիտվան չեն կարողացել համաձայնության գալ իրենց տարածքում ռուսական գրանցումով ավտոմեքենաների առգրավման շուրջ՝ համաձայն ԵՄ պատժամիջոցների՝ Ռուսաստանի դեմ, գրում է Postimees թերթը։

Մերձբալթյան երկրներն արգելք են մտցրել իրենց տարածք ռուսական գրանցումով մեքենաների մուտքի համար։ Սահմանափակումները գործում են՝ անկախ նրանից, թե ռուսական մեքենայի սեփականատերն ունի կացության թույլտվություն կամ ԵՄ երկրներից մեկի քաղաքացիություն։ Միևնույն ժամանակ թույլատրվում է նման մեքենաների ճանապարհորդությունը դեպի Ռուսաստան։

Եվրախորհրդարանը ընդգծել է, որ «կարևոր չէ՝ տրանսպորտային միջոցների օգտագործումը մասնավոր է, թե կոմերցիոն»:

«Հարցն այն է թե ինչ անել այդ մեքենաների հետ, որոնք գտնվում են երկրում: Հնարավորություններից մեկը մեքենաների առգրավումն է: Սա պետք է որոշեն մեր իշխանությունները»,-ասել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը:

Արգելվել է նաև ապրանքների լայն տեսականի՝ բջջային հեռախոսներից, աուդիո և տեսագրող սարքերից մինչև ճամպրուկներ, պայուսակներ, հագուստ, ատամի մածուկ, շամպուններ և հիգիենայի այլ միջոցներ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս