Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանում հնչած կրակոցներից ու դանակահարությունից։
Armlur.am-ին հասած տեղեկություններով՝ վիճաբանել են նույն շենքի հարևաններ, իսկ ահա թեման եղել է ավտոտնակի հարցը։ Սկզբում հարևանները դանակահարել են միմյանց, որից հետո հնչել են կրակոցները։
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակի 1 պարկուճ, իսկ դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերել է «Лада 110» մակնիշի ավտոմեքենա և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ։
Ոստիկանությունը պարզել է նաև, որ նշված վայրից 2 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու 2 հոգու՝ դանակահարված, շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց, ովքեր հարազատ եղբայրներ են։
Իրավապահները պարզում են վիրավորումներ ստացած քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև, թե ով է հայտնաբերված ավտոմեքենայի սեփականատերը, ինչպես նաև կազմակերպում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան