Քաղաքացիներն անտարբեր չեն Կարեն Մկրտչյանի ճակատագրի հանդեպ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է, որ մի քանի երիտասարդական խմբեր  քաղաքում ակցիա են անցկացնում «Օգնենք Կարեն Մկրտչյանին» պաստառով:

Շրջիկ խմբերը  գումար են հավաքում, որպեսզի օգնեն դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին, որը վթարի ենթարկվելուց հետո չի կարողանում քայլել, ավելին `  նրա լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է 100.000 դոլար:

Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում քաղաքում շրջող խմբերից մեկն ասաց, որ մարդիկ անտարբեր չեն Կարենի նկատմամբ և իրենց ունեցածի չափով աջակցում են: Առաջին օրը հավաքել ենք 180.000 դրամ, իսկ երկրորդ օրը ` 261.000 դրամ: «Հուսանք ` կկարողանանք հավաքել ողջ անհրաժեշտ գումարը, որպեսզի օգնենք դերասանին»,- ասացին երիտասարդները:




Լրահոս