ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներքին գործերի նախարարի անտեղյակ տեղակալը․ վարչական ռեսուրսի կիրառման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին կամ չի ցանկանում առերեսվել իրականության հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարդկանց կամավոր-պարտադիր սկզբունքով, որպես «գլխաքանակ», քարոզարշավի է տանում. մի երեւույթ, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ:

Սեպտեմբերի 7-ին այդ խայտառակությունը բացահայտեց բլոգեր Արթուր Չախոյանը, երբ մտել էր Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում հավաքված քաղաքացիների միջեւ, ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին: Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ: յս առիթով «Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել, երկուսն էլ՝ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ իրենց դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ եւ համակարգային չարաշահման մասին։

«Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար եւ հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաեւ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին՝ արձանագրված դեպքը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ»,- հայտարարել է կազմակերպությունը: «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելությունը ամբողջությամբ բացահայտելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչ է արվել դատախազության կողմից ստացված դիմումի հետ:

Սակայն Արփինե Սարգսյանը կարծես թե չի ցանկանում առերեսվել իրականության հետ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս