
Կրեմլը խոստովանել է, որ չի հասկանում հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու կամ չեղարկելու Եվրամիության որոշումների տրամաբանությունը։
«Մենք չենք հասկանում ո՛չ բուն պատժամիջոցների տրամաբանությունը, ո՛չ էլ պատժամիջոցների վերացման տրամաբանությունը: Եվ դժվար թե որևէ մեկը կարողանա բացատրել այդ տրամաբանությունը հենց Եվրոպայում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված Ռուսաստանի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները երկարաձգվել են եւս կես տարով։ Այս պահին սև ցուցակում է 1800 ֆիզիկական և իրավաբանական անձ։
Օֆելյա Հովհաննիսյան