Մ. Մինասյան. Բոլոր կուսակցություններն էլ անդամագրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայելի ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը եւ Հայ ազգային կոնգրեսից` Գուրգեն Եղիազարյանը:Գուրգեն Եղիազարյանին հարցրին՝ ՀԱԿ-ի դիրքորոշման մեջ փոփոխությո՞ւն է կատարվել, որ այսուհետ ամիսը մեկ է հանրահավաք անում:”Առանց կտրուկ քայլերի մենք կգանք իշխանության: Արդար, թափանցիկ ընտրություններ մի ասեք, պարոն Մինասյան, հիշում ենք, թե ինչպես ընտրվեց Ս. Սարգսյանը՝ Մարտի 1-ով, բռնություններով եւ մարդկանց առեւանգումներով”:ՀՀԿ-ի հանդիպումները դպրոցներում, անդամատոմսերի բաժանումը կարելի՞ է արդյոք համարել քարոզչություն՝ հարցին Մ. Մինասյանը պատասխանեց. “Բոլոր կուսակցություններն էլ անդամագրում են, եւ քարոզչություն չեմ համարում. կյանքը շարունակվում է, մարդիկ ուզում են` անդամագրվում են կուսակցության շարքերը”:ԱԺ նախագահի պաշտոնին Դավիթ Հարությունյանի, Սամվել Նիկոյանի եւ Գալուստ Սահակյանի հնարավորությունների մասին խոսելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը երեքին էլ կարող ուժ համարեց:ա




Լրահոս