
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հանրային ձայն» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի առցանց հանրահավաքով:
ArmLur.am-ին այս մասին հայտնեց կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.
«Վաղը բացահայտումների 3֊րդ թողարկումը կլինի ֆեյսբուքի ուղիղ եթերով»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաք կամ բակային այց նախատեսված չէ:
Քրիստինա Մուշեղյան