
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։