
Սեպտեմբերի 14-ին` ժամը 19:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ արագաչափի մոտակայքում, ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 50 քմ) կայանած ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:38-ին:
Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և մոտ 8 քմ տարածքում կենցաղային իրեր։