
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 26-ին, իր հորեղբորը՝ Կարեն Մարտիրոսյանին պարեկային ծառայողների կողմից Իջևանի բաժին տեղափոխելուց հետո, ժամանել է ոստիկանության Իջևանի բաժին, առանց թույլտվության մուտք է գործել պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի տարածք, պահանջել հանդիպել Կարեն Մարտիրոսյանին, սակայն ստանալով մերժողական պատասխան՝ ցուցաբերել է ոչ պարկեշտ վարքագիծ, դուրս հրավիրվելուց հետո գումարտակի վարչական շենքի հանդիպակաց տարածքում շարունակել է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ:
Քնար Մանուկյան