Համայնքապետարանի աշխատակիցներին մարզերից «բերում են» Երևան՝ մասնակցելու ՔՊ հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ ՔՊ-ն ընտրությունների համար մեծ ներուժ է օգտագործում, դրան լրացնում է նաև վարչական ռեսուրսները, որոնք պետք է ապահովեն ՔՊ-ի հաղթանակն առաջիկա ընտրություններում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում Երևանի դպրոցների մանկապարտեզների և ջրաշխարհի ռեսուրսները։ Այդ պատճառով էլ, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ-ն անցել է մարզերի վարչական ռեսուրսներին և այսօրվա հանրահավաքին մարզերի՝ ավելի կոնկրետ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից, համայնքապետարանի աշխատակիցներին ժամը 14։00-15։00 ժամանակահատվածում բերելու են Երևան՝ երթին մասնակցելու, իսկ «Հայ Փոստ»-ի աշխատակիցներին՝ բուկլետներ բաժանելու։

Այս տեղեկությունները լսելուց և բլոգեր Արթուր Չախոյանի հրապարակած հայտնի տեսանյութը տեսնելուց հետո, կարող ենք ասել, որ նախկիններին մեղադրող իշխանությունն այսօր հենց այդ իշխանությունը ձեռքից բաց չթողնելու համար կռիվ է տալիս նույն զենքերով։

Էմմա Միքայելյան




Լրահոս