
WhatsApp-ը կարող է արգելափակվել Ռուսաստանի Դաշնությունում ալիքների՝ մեսենջերում հայտնվելուց հետո։
«Եթե ծայրահեղական Meta ընկերության արտադրանքը սկսի ընդլայնել իր ֆունկցիոնալությունը տեղեկատվության զանգվածային տարածման ուղղությամբ, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը կարող է վերանայվել»,- այս մասին ասել է Դումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Անտոն Գորելկինին։
Ինչպես հայտնում է «Аргументы и факты» կայքը, նախօրեին WhatsApp-ը ալիքներ է բացել ավելի քան 150 երկրների օգտատերերի համար։
Ընկերությունը նշել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, սպորտային թիմեր, արվեստագետներ և հեղինակավոր գործիչներ արդեն ստեղծում են իրենց սեփական ալիքները։