
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուս. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.30-ին, «ՎԱԶ»-ի 62-ամյա վարորդ Ենոք Հայրապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն: