Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Ինչպես հայտնում է NBC News-ը, դեռ պարզ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը՝ Նյու Յորքում, որտեղ կանցկացվի Գլխավոր ասամբլեան, թե Սպիտակ տանը։
Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ նախագահն ու Զելենսկին կհանդիպեն Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո։ Վերջին անգամ Բայդենն ու Զելենսկին հանդիպել են հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 26-ը։