ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ մարզերից ՔՊ-ի սպասելիք երթին մարդկանց են բերում։ ArmLur.am-ի ձեռքում հայտնվել է ձայնագրություն, որտեղ, ըստ երևույթին, ՔՊ վստահված անձինք աշխատակիցներին նստեցրել են մեքենաները և ուղղուրդում են քաղաքացիներին ասելով․
«Շատ ծանր չտանեք, մարդիկ կարող ա բուկլետը ճղեն, շպրտեն ձեր դեմքին»:
Առավոտյան ժամը 10։00-ից Թալին քաղաքից մարդկանց բերել են Երևան, հրահանգել թակել դռները և բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին։
ArmLur.am-ը փորձեց կապվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։
Էմմա Միքայելյան