ԱՄՆ-ի Սենատում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարություններն անվտանգության ոլորտում Հայաստանին աջակցելու և Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին, ուղղված են Անդրկովկասում հակառուսական ցատկահարթակի ստեղծմանը,։ Այս մասին ասել է ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Ռիա Նովոստի-ի տեղեկություններով, Յուրի Քիմն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է հնարավորինս ընդլայնի Հայաստանի զարգացման, պաշտպանության և անվտանգության աջակցությունը։
«Յուրի Քիմն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարեց, որ խոսակցությունը պետք է լինի «ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ Հայաստանի գործընկերության մասին»:
Այժմ Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» Երևանին՝ ակնհայտորեն դա ուղղված է Անդրկովկասում հակառուսական նոր ցատկահարթակի ստեղծման մասին»,- նշել է Սլուցկին։
Նա նշել է նաև, որ նմանատիպ օգնություն է առաջարկվել Կիևին։ Այժմ Ուկրաինան վերածվել է ԱՄՆ-ի խամաճիկի՝ կորցնելով իր ինքնիշխանությունն ու քաղաքացիներին։
«Արտասահմանյան «հովանավորությունը» օգուտ չի տվել աշխարհի ոչ մի երկրի՝ բերելով միայն դժբախտություն ու վիշտ, արյուն ու ավերածություններ, և ահա թե ինչի են հանգեցնում ամերիկյան ճանապարհով «գործընկերությունը» և «զարգացման աջակցությունը» ի վերջո»,- եզրափակեց նա։
Օֆելյա Հովհաննիսյան