Գ. Եղիազարյան. Ա.Սարգսյանի տեղը խորհրդականի աթոռը չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անդրադառնալով պաշտոնանկությունների վերջին դեպքերին՝ Գուրգեն Եղիազարյանը , այսօր ” Հայելի” ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,նշեց. “Այս պաշտոնանկությունները, մասնավորապես՝ ոստիկանապետի, մի քիչ ուշացած էր. գտնում եմ, որ նրա տեղը խորհրդականի աթոռը չէր: Նա պետք է այլ տեղ լիներ: Ես չեմ կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ, քանի որ Վ. Գասպարյանը գոնե մասնագետ է”: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնափոխությանը, Գ. Եղիազարյանը նշեց՝ ուրեմն խնդիր կա լուծելու. “Սերժ Սարգսյանը մաքրում է թիկունքը, քանի որ Հայաստանը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ փեսան պաշտոնանկ արվեց այն պատճառով, որպեսզի հերթական բլեֆը կիրառվի: Այսինքն՝ իշխանությունը գնում է ինքնաոչնչացման, եւ միակ ելքը արտահերթ ընտրություններն են”:Գ. Եղիազարյանը հիշեցրեց, թե վերջին ամիսներին ինչ թափ է առել արտագաղթը: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ապա նա նշեց. “Լավ կլինի՝ երբ Ս. Սարգսյանը պաշտոնին չլինի, ՀՀԿ-ականները գովաբանեն փեսային: Այդ ժամանակ նոր ձեռքներս կբարձրացնենք…”




Լրահոս