
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանն այսօր ասուլիս անցկացրին և ամփոփեցին ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Քարոզարշավի հենց առաջին օրից դիտորդ մարմիններն ահազանգեր են հնչեցնում, որ ՔՊ-ի քարոզարշավը բազմաշթիվ խախտումներով և չարաշահումներով է ընթանում:
Ավելին, այսօր էլ մարզերից մեծ թվով մարդիկ են բերվել՝ երեկոյան ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու համար։ ArmLur.am-ը «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահներ Մանե Թանդիլյանից և Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ են անելու, որ գոնե ընտրությունների օրն ակնհայտ խախտումները կանխեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան