Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները:
ArmLur.am-ն առանձնացրել է, թե թեկնածուներն ու իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ որ ընտրատեղամասերում են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
Քանի որ «Հանրային Ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը գտնվում է կալանքի տակ, թեկնածուի ասելիքը լրագրողներին կփոխանցի ցուցակի 4-րդ համարը՝ Վահան Ավագյանը: Նա քվեարկելու է Արզումանյան փողոցի վրա գտնվող 131 դպրոցում, ժամը՝ 13:00-ին:
Տիգրան Ավինյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը, կքվեարկի 9/53 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջանում, իսկ կինը՝ Մարիամ Պահլավունին՝ 4/43 (Արաբկիր վարչական շրջան):
«Արդար Հայաստան» կուսակցության առաջին համար Նորիկ Նորիկյանը կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 7/46 ընտրատեղամասում:
Վիկտոր Մնացականյանը, որը գլխավորում է «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակը, կքվեարկի 9/48 ընտրատեղամասում՝Կենտրոն վարչական շրջան:
«Ուժը հայրենյաց» կուսակցության առաջին համար Նելլի Հարությունյանը կքվեարկի 4/17 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան:
Տիգրան Խզմալյանը, որը գլխավորում է «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», կքվեարկի 9/18 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջանում:
Հայկ Մարությանը քվեարկելու է 4/53 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան: Նշենք, որ Մարությանը գլխավորում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջին դեմք Արման Ղուկասյանը կքվեարկի Կենտրոն Վարչական շրջանի 9/18 ընտրատեղամասում:
Արտակ Զեյնալյանը, որն առաջնորդում է «Հանրապետություն» կուսակցությունը, կքվեարկի Արաբկիրում՝ 4/30 ընտրատեղամասում:
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջին համար Երվանդ Թարվերդյանը ևս կքվեարկի Արաբկիրում՝ 4/15 ընտրատեղամասում:
Դավիթ Խաժակյանը, որը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը, կքվեարկի Քանաքեռ-Զեյթունում՝3/32 ընտրատեղամասում:
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը կքվեարկի Արաբկիրում՝ 4/49 ընտրատեղամասում:
«Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը՝ Մանե Թանդիլյանը, կքվեարկի 9/26 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջան:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանն էլ կքվեարկի 9/47 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջան:
Կենտրոն վարչական շրջանում են քվեարկելու նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու դուստր Մարիամ Փաշինյանը․ նրանք կքվեարկեն 9/18 ընտրատեղամասում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու կինը՝ Մարիամ Մարգարյանը՝ 9/21 ընտրատեղամասում:
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն ու որդին՝ Աշոտ Փաշինյանը քվեարկելու են Շենգավիթում՝ 8/16 ընտրատեղամասում: Շենգավիթում են քվեարկելու նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա իր վստահության քվեն կտա 8/13 ընտրատեղամասում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 7/46 ընտրատեղամասում: ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն էլ Աջափնյակում՝ 6/52 ընտրատեղամասում:
Մարիամ Ղազարյան