
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ բանավեճի շրջանակներում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հարց ուղղեց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանին։
Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչպես կարելի է անել, որ տրանսպորտը լինի անվճար։ Ի պատասխան Վիկտոր Մնացականը նշեց․ «Տրամաբանական է ձեր հարցը, որքան էլ զարմանալի է։ Դուք մոտավորապես գիտեք, թե Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան քանի շենք կա։ Դրանց մեծամասնությունը 5 հարկանի է։ Իմ ասած տարբերակով վաճառելով 7500 քմ տանիք, մենք կգեներացնենք այդ ամբողջ գումարը»։
Մանրամասները՝ տեսանյութում