«GALLUP International association» ընկերությունն այսօր ամփոփել է հերթական հարցման արդյունքները։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է, թե նոր հարցումների համաձայն, ում են ընտրելու երևանցիները՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Այսպիսով, հարցումներին մասնակցել է 802 երևանցի:
Հարցման մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանի,
14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» թեկնածու Հայկ Մարությանի օգտին։
Հարցվածների 7,8 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ
6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանին,
5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Մանե Թանդիլյանին,
5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արտակ Զեյնալյանին,
3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստան»՝ Դավիթ Խաժակյանին,
3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը՝ Վիկտոր Մնացականյանին: