Դանակի սպառնալիքներով պահանջել են մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ `  երեկ  ժամը 23.50-ին,  Եղվարդ քաղաքի «Նաիրիի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ  «մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1951թ. ծնված Երևան քաղաքի բնակիչ:

Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ ինքը «ԼԱՖ+» տաքսի ծառայության վարորդ է, և իր նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ վնասվածքները ստացել է դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 23.00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ճանապարհի առաջին կմ-ին տաքսու ուղևորներ ` մեկ աղջիկ և մեկ տղամարդ, դանակի սպառնալիքով պահանջել են վերջինիս վարած «Օպել» ավտոմեքենան, սակայն դիմադրության հանդիպելով `  երկուսով դիմել են փախուստի:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, մարտի 7-ին ժամը 01.20-ին երկուսն էլ Քանաքեռավան գյուղի վարչական տարածքից հայտնաբերվել և բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս