Սեպտեմբերի 14-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից Թալին քաղաքի Քոթանյան 11 հասցեում գտնվող շինությունում կազմակերպվել և անց է կացվել «Փրկարարական և որոնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությունը ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․Պետրոսյանը, ներկա են գտնվել Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Ավետիսյանը, համայքապետարանի աշխատակիցները։
Ուսումնավարժությանը ներգրավվել էին Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Թալինի ոստիկանության օպերատիվ խումբը, շտապ բուժօգնության ծառայության մեկ բրիգադ, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի և «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի ԳԳՄ Թալինի տեղամասի վթարային ծառայությունների խմբերը։
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն էին՝
կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտություննրը՝ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ,
ստուգել ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները,
բարելավել ներգրավված ուժերի փոխհամագործակցությունը։
Ավարտին ուսումնավարժության ղեկավարն ամփոփելով կատարած աշխատանքները՝ դրական գնահատեց մասնակիցների գործողությունները, կարևորեց ներգրավված ուժերի պատրաստվածությունը և ներդաշնակ փոխհամագործակցությունը։