Այսօրվանից կմեկնարկի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հայաստանը մրցավայր է մեկնել մարտական կազմով. չորսամյա դադարից հետո ըմբշամարտ է վերադարձել աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ)։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 7 ըմբիշ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Նորիկ Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ) և Սերգեյ Սարգսյան (97 կգ)։




Լրահոս