
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Ալաշկերտին» և պարտություն կրեց 2:4 հաշվով։
«Ալաշկերտից» աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն, վրացի հարձակվող Լևան Կուտալիան, Գվինեա Բիսաուն ներկայացնող կիսապաշտպան Միմիտոն և բրազիլացի հարձակվող Ագդոնը։
«Ալաշկերտը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուրարտուն» երրորդն է՝ 13 միավորով։