Իտալիայում զգալիորեն աճել է COVID-19-ով վարակվածների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը շաբաթվա ընթացքում կազմել է 44%, ասվում է երկրի առողջապահության նախարարության հատուկ տեղեկագրում։

Սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վարակման գրեթե 31 հազար դեպք, ավելի վաղ՝ նույն ժամանակահատվածում գրանցվել էր 23 հազար նոր հիվանդ։

Նույն կերպ աճել է վարակվածության մակարդակը ընդհանուր բնակչության շրջանում. անցած շաբաթվա ընթացքում այն ​​հասել է 52 դեպքի՝ 100 հազար բնակչի հաշվով։

«Հաշվի առնելով եվրոպական մակարդակով շրջանակներին համապատասխան համաճարակաբանական իրավիճակը և երկրում ուսումնական տարվա սկիզբը՝ առաջարկվում է ուժեղացնել պլանավորված պաշտպանության և կանխարգելման միջոցառումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով պատվաստումների քարոզարշավին»,- ասվում է փաստաթղթում։

Վարակումների աճի ֆոնին անցած ուրբաթ Առողջապահության նախարարությունը կրկին պարտադիր դարձրեց COVID-19-ի թեստավորումը՝ համապատասխան ախտանիշներով շտապօգնության բաժանմունք ընդունվածների համար։ Թեստն անհրաժեշտ է դարձել նաև նրանց համար, ովքեր պետք է մեկ հաստատությունից մյուսը տեղափոխվեն և հաշմանդամների ու տարեցների խնամքի տներ մուտք գործեն։




Լրահոս