Ինչ գործունեություն է հիմա իրականացնում Արփինե Հովհաննիսյանը և որտեղ է աշխատում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաեւ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ, Davit & Partners իրավաբանական ընկերության համահիմնադիրը, նոր աշխատանք ունի։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նա ստանձնել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի իրավաբանական հարցերով պատասխանատուի պարտականությունները, որտեղ նրա ամուսինը՝ Արշակ Մնացականյանը եւս աշխատում է: Նա «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրենն է եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանից ճշտել, թե ճիշտ է արդյոք, որ նա հանդիսանում է «Աստղիկ» ԲԿ-ի իրավաբանական բաժնի պատասխանատու, եւ արդյոք այլ բժշկական կենտրոնների հետ համագործակցում է, թե ոչ: Նա պատասխանեց. «Ոչ, ես իմ մասնագիտական գործունեության տիրույթում իրավաբանների թիմի հետ իրավաբանական ծառայություններ եմ մատուցում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց թվում կան նաեւ մի շարք բժշկական հաստատություններ»: Այլ դետալներ տիկին Հովհաննիսյանը չմանրամասնեց»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս