Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությունում:
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գեւորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար:
Նարեկ Սեւոյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, այն է՝
հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում եւ բնակելի տներում, ինչպես նաեւ համապատասխան օբյեկտներ նախագծելիս եւ կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու եւ հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Վերոնշյալ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
ՀՀ ԱԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս արագ դադարեցնել տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարված հետախուզումը։
Սեյրան Մուրադյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հետախուզումն արագ դադարեցնելու միակ եղանակը հարկադիր կատարման ենթակա ակտը եւ հարկադիր կատարողի որոշումը կամավոր կատարելն է։
Եթե ունեք վճարային պարտավորություն, կատարե՛ք այն հետեւյալ եղանակներից մեկով՝
l առցանց՝ անմիջապես «Անձնական գրասենյակ»-ից,
l մոտակա վճարահաշվարկային տերմինալով,
l քաղաքացիական կենտրոններից կամ Հայփոստի գրասենյակներից մեկում,
l Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։
Պարտավորությունը նշված եղանակներից մեկով կատարելու դեպքում Ձեր նկատմամբ հարուցված կատարողական վարույթը կկարճվի, իսկ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարված հետախուզումը կդադարեցվի ինքնաշխատ ոչ ուշ, քան մինչեւ տվյալ աշխատանքային օրվա ավարտը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Ձեր պարտավորությունը վճարային չէ, անհապաղ կապ հաստատե՛ք ծառայության հետ էլեկտրոնային հարցումների e-request.am միասնական հարթակի միջոցով, զանգահարելով ծառայության Թեժ գծի 88-19 հեռախոսահամարով կամ պարզապես այցելելով ծառայություն կամ համապատասխան տարածքային ստորաբաժանում։