
Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ տրամադրել և ծրագրում է հայտարարել հաջորդ շաբաթ զենքի հետագա մատակարարումների մասին, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք միշտ պատրաստում ենք Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ։ Կարծում եմ, մենք կարող ենք ակնկալել լրացուցիչ ռեսուրսների, կարողությունների և սպառազինությունների մասին հերթական հայտարարություն, որպեսզի Ուկրաինան շարունակի հակահարձակումը և պաշտպանվի ռուսական հարձակումներից»,-ասել է նա: