Թովուզի շրջանի մոտակայքում սահմանը հատած հայը 22-ամյա Վերին Կարմիաղբյուրցի Արսեն Խոջոյանն է: Այդ մասին Armlur.am-ին փոխանցեց Վերին Կարմիր Աղբյուր-ի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Նրա փոխանցմամբ ՝ անասնապահությամբ զբաղվող Արսեն Խոջոյանը հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի հեռավոր բարեկամն է: Գյուղապետը տեղեկացրեց, որ երեկոյան մառախուղ էր, այդ պատճառով, հավանաբար, Արսենը մոլորվել և ընկել է գերի:
Լիլիթ Լալայան