
Սեպտեմբերի 14-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Նոյեմբերյան, Եղվարդ քաղաքներում և Ախուրյան, Վերին Պտղնի, Փարպի, Զովունի, Գետափ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք