
Հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությանը կդիմավորի ՔՊ խմբակցության ղեկավար,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը:
Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան